ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող բանկոմատից հափշտակության փորձ կատարելու դեպքի առթիվ։
2016 թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 08:45-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատին ամրացված են գազի բալոն և այլ համակարգ:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 04:15-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, փորձել է պայթյունի եղանակով բացել բանկոմատը և հափշտակել առկա՝ առանձնապես խոշոր չափերով գումարը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում վերցվել են մի շարք փորձանմուշներ։ Մշակվել է քննչական պլան, աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
Լուսանկարը` shamshyan.com-ի: