Մահացել է օլիմպիական չեմպիոն Ֆաինա Մելնիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

71 տարեկանում մահացել է 1972թ. Մյունխենի Օլիմպիական խաղերի սկավառականետման չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ֆաինա Մելնիկը, հաղորդում է Ռուսաստանի աթլետիկայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մելնիկը մասնակցել է 3 Օլիմպիական խաղերի։ 1972 թ. նա Մյունխենում հաղթել է օլիմպիական ռեկորդով՝ 66 մետր 62 սանտիմետր արդյունքով։ 1976 թ. չորրորդն էր Մոնրեալում, իսկ 1980 թ. Մոսկվայում չկարողացավ եզրափակիչ մտնել։

Մարզուհին երկու անգամ՝ 1971 և 1974 թթ. հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն է, համաշխարհային մի շարք ռեկորդներ է սահմանել։ Ֆաինա Մելնիկն առաջին կինն է, որ սկավառակը նետել է 70 մետր։




Լրահոս