Թուրքական Քայսերի նահանգում տեղի համալսարանի մոտակայքում ավտոբուս է պայթել, փոխանցում է Dogan գործակալությունը:
Ավտոբուսի պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, ևս մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Զոհերի հստակ թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Դեպքի վայր են մեկնել բժիշկներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ: Դեպքի մանրամասները քննվում են:
Հաղորդվում է նաև, որ ավտոբուսը զինծառայողներ էր տեղափոխում: