
Քիչ առաջ մեկնարկեց ՀԱԿ համագումարը, որին ներկա է 390 պատվիրակ: Մինչ համագումարի մեկնարկը նշվեց, որ ավտոճանապարհների պատճառով մի քանի պատվիրակներ ուշանում են: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո համագումարը հայտարարվեց բացված:
Հավելենք, որ համագումարին ներկա են ՀԱԿ անդամները, ՀԺԿ անդամները` նախագահ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, «Ազատամարտիկների դաշինք» միության անդամները, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը և այլք:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: