ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հայտարարել է Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո հույսի բացակայության մասին: Այս մասին նա նշել է CBS-ի հարցազրույցում:
«Մենք այժմ զգում ենք տարբերությունը: Այժմ զգում ենք, թե ինչ է նշանակում ապրել առանց հույսի»,-ասել է Միշել Օբաման:
Նրա խոսքով՝ ապագայի հույսն անհրաժեշտ է: Նա նաև վստահ է, որ իր ամուսինը՝ Բարաք Օբաման, այդ հայեցակարգն օգտագործում էր ոչ պարզապես որպես գեղեցիկ կարգախոս:
«Մենք ամուսնուս հետ մտածել ենք, թե ինչ է մնում մարդուն, երբ նա հույս չունի: Թե ինչ ես դու փոխանցում քո երեխաներին, եթե դու չես կարող նրանց հույս տալ»,-հավելել է ԱՄՆ առաջին տիկինը:
Միշել Օբաման կարծում է, որ իր ամուսնուն հաջողվել է ամերիկացիներին հույս տալ: