
Այսօր, ՀԱԿ համագումարի ժամանակ, ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ իրենց քաղաքական ուժը միշտ եղել է քաղաքական իրադարձությունների կիզակետում:
«Մենք միշտ կարողացել ենք գտնել երկրի իրատեսական օրակարգը և դրա շուրջ կառուցել հետագա գործունեությունը»,- նշեց նա:
Հավելենք, որ օրվա երկրորդ կեսին նախատեսված է ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ապա` Կոնգրեսի նախագահի և վարչության ընտրությունների փակ, գաղտնի քվեարկությունը: Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս դահլիճում չէ:
Մանրամասները՝ տեսանյութում: