Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին 2017 թվականի ամռանը կարող է վերադառնալ Իտալիա: Նրա ծառայություններով հետաքրքրվում է Միլանի «Ինտերը»,- տեղեկացնում է «Football Italia»-ն:
Հաղորդվում է, որ իտալացին դժգոհ է ֆրանսիական մամուլի և թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ հարաբերություններից:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 12 խաղում Վերատին խփել է երկու գոլ: