ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանը թույլ երկիր է անվանել: Նման հայտարարությամբ Օբաման հանդես է եկել մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «թույլ» և «փոքր» է, քան Միացյալ Նահանգները, իսկ Ռուսաստանի տնտեսությունը «ոչինչ չի արտադրում բացի նավթից, գազից և զենքից»:
Խոսելով Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների մասին՝ Օբաման հաստատել է, որ այդ հարաբերությունները վատթարացել են: «Մենք արդեն մեծ թվով պատժամիջոցներ ենք սահմանել Ռուսաստանի դեմ: Ցավոք, մեր հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել են»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը: