Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Ժերոմ Բոատենգին անհրաժեշտ է ուսի վիրահատություն,- տեղեկացնում է «Kicker»-ը:
Հայտնի չէ, թե այդ պատճառով որքան բաց կթողնի 28-ամյա ֆուտբոլիստը: Հնարավոր է բաց թողնի Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի` «Դարմշտադտի» հետ հանդիպումը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բոատենգը «Բավարիայի» կազմում անցկացրել է 12 հանդիպում: