Իմ նկատմամբ ընդհանրապես ճնշում չի եղել. Հակոբ Հակոբյանը՝ Սամվել Ալեքսանյանի հետ մրցակցության և ընտրություններին մասնակցելու մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ այսօրվա համագումարին ներկա էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի այն դեպքում, եթե կուսկացությունն այդպես որոշի: Նա հերքեց, թե իր վրա որպես ընդդիմադիր գործչի, ճնշումներ են եղել: «Իմ նկատմամբ ընդհանրապես ճնշում չի եղել», – նշեց նա:

Հարցին, որ դեպքում կդնեք ձեր թեկնածությունը Մալաթիա-Սեբաստիա համայնքում, և արդյո՞ք ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին մրցակից չի համարում, նա պատասխանեց. «Որոշենք իրենք, մեր նախագահը պետք է որոշի: Այնտեղ շատ ունենք, ես ինչու պետք է խանգարեմ: Ինչքան ժողովուրդ կա, էնքան էլ մրցակից են համայնքում»:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս