
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 15-ին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում միջադեպ է տեղի ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ կլինիկայում նախկին փորձաքննվողներից մեկը ծեծի է ենթարկել 5-րդ բաժանմունքի վարիչին:
Ըստ նույն տեղեկությունների` իրարանցմանը միջամտել են բաժանմունքի բուժքույրն ու ևս մի բուժաշխատող: Ապա տեսնելով իրարանցումը` ներս են խուժել նաև բուժվողի ընկերները: Արդյունքում տուժել են կլինիկայի երեք բուժաշխատողներ: Մեզ հայտնի դարձավ, որ կատարվում է քննություն: