Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը բաց են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:

Ճանապարհաշինական ընկերությունների կողմից կատարված մեծածավալ աշխատանքների արդյունքում բացվել են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:

Սպիտակի, Սիսիանի, Դիլիջանի, Գավառի, Գորիսի, Ապարանի և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս