Հալեպում 10 հազար մարդ է փրկվել. ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալեպից գրոհայինների և նրանց ընտանիքների դուրսբերման արդյունքում ավելի քան 10 հազար մարդ է փրկվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Հալեպում 10 հազար մարդ է փրկվել: Գրոհայինների դուրսբերման այդ օպերացիան հնարավորությունների նոր պատուհան է բացել Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման համար», – ասել է Կոնաշենկովը:

Նա նաև հայտնել է, որ հաջողվել է այսպես կոչված «չափավոր» ընդդիմությանն առանձնացնել ծայրահեղականներից:




Լրահոս