Առողջ սննդակարգը կպահպանի գեղեցկությունն ու կդանդաղեցնի ծերացման գործընթացը: Հարկավոր է սահմանափակել վնասակար մթերքների օգտագործումը, քանի որ դրանք արագացնում են ծերացման գործընթացը:
1. Աղ
Աղը մոլորեցնում է համային ընկալիչները, այն ստիպում է ավելի շատ ուտել, քան պահանջվում է: Աղը մաշկը ջրազրկում է և խթանում վաղաժամ ծերացումը:

2. Շաքարավազ
Այն փչացնում է մաշկը, ոսկորներն ու մազերը: Բառացիորեն ոսկորներից դուրս է բերում կալցիումը, օրգանիզմից դուրս բերում օգտակար միկրոտարրերը:

3. Ալկոհոլ
Ջրազրկում է ողջ օրգանիզմը, զրկում վիտամին C-ից:

4. Խմորիչով հաց
Տարբեր սնկային վարակներ է առաջացնում, խախտում մարսողական պրոցեսը, ավելորդ քաշի պատճառ է հանդիսանում:

5. Սուրճ
Ջրազրկում է օրգանիզմը, խախտում երիկամների աշխատանքը, աչքերի շրջանում պարկեր առաջացնում:

6. Թեյ
Սուրճից ավելի վատ ջրազրկում է: Վնասակար է սև թեյը:

7. Կարագ
Խախտում է նյութափոխանակությունն ու ավելորդ քաշի պատճառ հանդիսանում:

8. Կարմիր միս
Այն պետք է օգտագործել չափավոր, դժվարամարս է: Լյարդը ծանրաբեռնվում է:

9. Քացախ
Վնասակար է երիկամների համար:

10. Կարտոֆիլ
Ջրազրկում է օրգանիզմը, այն պարունակում է օսլա:

11. Ֆասթֆուդ
Իրական թույն է: Ոչ մի այլ մթերքի մեջ այդքան աղ, շաքար և վնասակար հավելումներ չկա:

12. Գազավորված ըմպելիքներ
Պարունակում են շաքար, գունավորիչներ, դատարկ կալորիաներ

13. Ապխտած մթերքներ
«Սպանում» են լյարդը, բացասական ազդում մաշկի վրա:


























































































