Armenian text to speach

Լյուդմիլա Սարգսյանը հիփոթեքով բնակարան է ձեռք բերել, սակայն շարունակում է վարձով ապրելու համար գումար ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւանում բնակություն հաստատած այն պատգամավորները, ովքեր Երեւանից չեն եւ ապրելու հնարավորություն չունեն մայրաքաղաքում, ՀՀ Ազգային ժողովի բյուջեց ամսական 100 հազար դրամ են ստանում՝ վարձով բնակարանի ծախսերը հոգալու համար: Այսպիսի արտոնություն պատգամավորներին տվել է ԱԺ կանոնակարգ օրենքը:

Ամսական 100 հազար դրամ բնակարանի վարձ է ստանում նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Լյուդմիլա Սարգսյանը վերջերս հիփոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել, սակայն շարունակում է օգտվել ՀՀ Ազգային ժողովի բյուջեի ամսական 100 հազար դրամից:

Լյուդմիա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրավիճակն այսպես բացատրեց. «Ես դեռ չեմ կահավարել բնակարանս: Բնականաբար կահավորելուց անմիջապես հետո՝ մինչեւ Նոր տարի, կտեղափոխվեմ վերջնական ու բնականաբար դիմում կգրեմ ու կհրաժարվեմ այդ գումարից: Բնակարան ստանալ չի նշանակում այնտեղ ապրել»:




Լրահոս