Տոնական ոճ. ինչ հագուստով պետք է դիմավորեն Ամանորը հորոսկոպի տարբեր նշանները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աստղաբանները հորոսկոպի բոլոր նշաններին խորհուրդ են տալիս Հրե Աքաղաղի տարին դիմավորել վառ հագուստներով: Պետք է նախապատվություն տալ այնպիսի երանգների, ինչպիսիք են՝ կարմիրը, դեղինը, նարնջագույնը, ոսկեգույնը, մուգ կամիրը և այլն: Բացի այս գույներից Աքաղաղին կարելի է ուրախացնել ընտրելով կանաչ կամ կապույտ երանգի հագուստ: Պետք է ուշադրություն դարձնել հագուստի կտորին և նախապատվություն տալ միայն բնականին:

Որպեսզի կերպարը վերջնական լինի, աստղաբանները խորհուրդ են տալիս այն լրացնել հետաքրքիր աքսեսուարներով. պայուսակներ, զարդեր, բնական քարեր և այլն:

 

Խոյ

Ավելի լավ է խոյերն ընտրեն դեղին կամ սև հագուստ: Կանանց խորհուրդ է տրվում զերծ մնալ խորը բացվածք ունեցող հագուստներից: Մի փոքր համեստ եղեք այդ գիշեր և Աքաղաղն անպայման կգնահատի դա:

1

Ցուլեր

Ամանորյա գիծերը ցուլերը չպետք է վախենան փորձարկումներից. համարձակ ընտրեք վառ գույնի հագուստ: Բծախնդիր վերաբերվիր աքսեսուարի ընտրությանը:

2

Երկվորյակներ

Հորոսկոպի այս նշանը պետք է ընտրի կանաչ կամ կապույտ հագուստ: Պետք է մտածեք ամանորյա կերպարի մասին մանրուքներից սկսած: Մազերը կարող եք հավաքել վառ գլխազարդով:

3

Խեցգետին

2017 թվականին Աքաղաղը խեցգետիններին ընտրության լայն հնարավորություն է թողնում: Ընտրեք այն հագուստը, որը Ձեր սրտով է և մի մոռացեք լրացնել ձեր կերպարը հետաքրքիր աքսեսուարներով:

4

Առյուծ

Առյուծները ևս կարող են հանգիստ ընտրել այնպիսի հագուստ, որը նրանց դուրս է գալիս: Միայն պայմանն աքսեսուարների հարցում չափավոր լինելն է:

5

Կույս

Կույսերը պետք է ընտրեն վառ հագուստ, սակայն նուրբ դիմահարդարում: Ընտրեք այնպիսի աքսեսուարներ, որոն կընդգծեն ձեր բնական գեղեցկությունը:

6

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում դիմավորել Ամանորը միատոն հագուստով և նախապատվություն տալ կապույտ, կանաչ կամ նարնջագույն երանգներին:

7

Կարիճ

Կարիճներին այս տարի հարկավոր է առանձնանալ: Ընտրելով վառ հագուստ, մի մոռացեք աքսեսուարների մասին: Դա կարող է լինել որևէ գլխազարդ, կամ մատանի:

8

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում դիմավորել Ամանորը ոչ ցանկալի միջավայրում: Այդ պատճառով հարազատ միջավայրում կարող եք վստահորեն ընտրել կարճ կիսաշրջազգեստ կամ խորը բացվածքով հագուստ:

9

Այծեղջյուր

Նրանց խորհուրդ է տրվում ընտրել ոսկեգույն կամ դեղին հագուստ: Պետք է ուշադրությունը սևեռել մատների վրա և գեղեցիկ մատնահարդարում ունենալ:

10

Ջրհոս

Պետք է ընտրել խորը բացվածքով հագուստ, կոստյումներ կամ կիսաշրջազգեստ: Եթե ընտրել եք հագուստ, ապա մտածեք աքսեսուարների մասին:

11

Ձկներ

Այս նշանին կհամապատասխանի ցանկացած հագուստ, սակայն այն պետք է նոր լինի: Ուշադրություն դարձրեք կապույտ, կարմիր կամ մանուշակագույն հագուստին:

12




Լրահոս