Նոր տարին առանց շամպայնի նույնն է, թե ձմեռն առանց ձյան: Այս խմիչքն արդեն վաղուց դարձել է սիրելի տոնի բաղադրիչը, և նույնիսկ այն մարդիկ, ովքեր չեն սիրում այդ խմիչքը, ստիպված գոնե մեկ գավաթ ըմպում են:
«Так Просто!»-ն կպատմի , թե ինչպես ընտրել լավ խմիչք և, թե ինչպես ճիշտ բացել այն:
Ինչպես ընտրել շամպայն
Պետք է ընգծել, որ շամպայնը դասվում է էլիտար խմիչքների թվին և իր բաղադրության մեջ բացի խաղողի հյութից այլ բան չպետք է պարունակի: Այդպիսի շամպայն կարելի է ձեռք բերել հազվադեպ վայրերից: Հանրային վայրերում վաճառվող խմիչքի մեջ լինում է շաքար, սպիրտ և այլ հավելումներ:
Ինչին պետք է ուշադրություն դարձնել
Արժեք
Իհարկե, գինը ոչ միշտ է խոսում որակի մասին: Բայց խմիչքի համար այն զգալի նշանակություն ունի, քանի որ լավ խմիչքը պետք է հարուստ բերքից պատրաստված լինի, որն էլ ուրույն տեխնոլոգիաներով է արվում: Այնպես որ, արժեքը կարևոր է:
Շաքարի պարունակություն
Շաքարի պարունակությունը, որպես կանոն, տարայի վրա գրված է լինում: Bruq Zero, Brut, Demi-sec, Doux, այպիսի գրությունների կարող եք հանդիպել շշերին: Առաջինն ամենադառն է: Ամենահայտնի տարբերակը երկրորդն է:
Ինչպես բացել այն
Խմիչքը սառեցնել երեսուն րոպե սառույցով լի տարայում կամ թողնել սառնարանում երեք ժամ:
Պետք չէ թափ տալ շիշը, բացեք պաշտպանիչ մասը:
Թեքեք շիշը 45 աստիճան: Մեկ ձեռքով բռնեք փականը, իսկ մյուս ձեռքով թեթևակի շիշն այս կամ այն կողմ պտտեք:
Երբ փականը սկսի դուրս գալ, այն մի փոքր կախեք: