Ձմեռը պատճառ չէ նորաձև թրենդներից հրաժարվելու համար: Անհրաժեշտ է իմանալ, թե որ գույներն են նորաձև այս ձմռանը և հետևել թրենդներին:
Նորաձևության միտումներից այս ձմռանն ակտուալ է կարմիրի բոլոր երանգները: Սակայն կարմիրի այս տեսակը դարձել է բոլորի ֆավորիտը:
Կապույտը ևս շարունակում է մնալ այս սեզոնի հիթերից: Այս գույնի մեջ նկատվում է վստահություն, հանելուկայնություն:
Վառ կանաչը մնում է ֆավորիտ: Այն աչքի է զարնում իր վառ լինելով և էլեգանտությամբ և առանձնանում է կանաչի այլ երանգներից:
Այս գույնն իր մեջ էներգիա է պարունակում: Ավելի էֆեկտիվ է դիտվում, քան մյուս սեզոններին ֆավորիտ համարվող դեղինը:
Նուրբ և հանգստացնող բաց երկնագույնը շարունակում է մնալ շատերի սիրելին: Այս երանգն իր հետ բերում է թեթևություն և ազատություն:
Վարդագույնի այս երանգը վստահորեն լիդեր է: Այս երանգն ավելի բաց է և տաք, համադրելու բավական տարբերակներ կան:
Որքան էլ զարմանալի է՝ այս սեզոնի հիթ է նաև մանուշակագույնը: