
Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-կմ-ին բեռնատար ավտոմեքենան սահել է՝ ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները, ՃՇՇ և ոստիկանության աշխատակիցները բեռնատար ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհից՝ դարձնելով այն երկկողմանի երթևեկելի: