
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին և նշել, թե չի կարող երաշխավորել, որ կմնա «Ռեալ»-ում:
«Ես առաջարկներ ունեմ այլ ակումբներից և 7 օր ժամանակ, որպեսզի կարողանամ մտածել: Երջանիկ եմ Մադրիդում, սակայն ցանկանում եմ ավելի շատ խաղալ: Մի փոքր հիասթափված եմ, որ չեմ մասնակցել Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում, սակայն ուրախ եմ, որ կարիերայումս այսպիսի տիտղոս եմ նվաճել»- նշել է նա: