Յակուտիայի Բուլունսկի շրջանում կործանվել է ռուսական Իլ-18 ինքնաթիռը, որում գտնվել է 32 ուղևոր և անձնակազմի 7 անդամ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
«Իլ-18 ինքնաթիռը, որը մեկնել էր Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանից, երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 19-ին, վթարի է ենթարկել Տիկսի գյուղից 27 կմ հեռավորության վրա»,-հայտարարել է աղբյուրը:
Նշվում է, որ ներկա պահին տուժածների տարհանում է իրականացվում: