Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ավետիսյանների սպանության գործով առաջին ատյանի դատարանի վճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ավետիսյանների սպանության գործով առաջին ատյանի դատարանի վճիռը: Այսպիսով, տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները մերժվել են: Դատավճիռը կարող է բողոքարկվել երեք ամսվա ընթացքում:

ArmLur.am-ի հետ զրույցում Ավետիսյանների  սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն ասաց, որ փաստորեն առաջին ատյանի դատական ակտՆ ուղարկվել էր տուժողների իրավահաջորդների կողմից, մասնավորապես քաղհայցի մասով, ինչպես նաև Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը բողոք էին ներկայացարել, որով պահանջում էին, որպեսզի նորից քննություն կատարվի առաջին ատյանում: Հիմնականում գաղափարն այն էր, որ ամբողջական քննություն չի կատարվել:

«Սակայն այս մասով քննութուն առաջին ատյանի դատարանի դատական ակտը ընդհանրապես չէր կարող դրան անդրադառնալ և մնում էր միայն դատական հայցի մասը, որի հիմնական նպատակն այն է, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը որոշակի ֆինանասական պատասխանատվություն կրի` գիտակցելով, որ այլևս անհնար է, որ այլևս  Հայաստանի Հանրապետություն չտեղափոխվեն այն զինվորները, որոնց  համար Հայաստանի Հանրապետությունն աքսորավայր է հանդիսանում, և սա մենք հասկացանք այս քրեական գործի ընթացքում, նաև հենց Պերմյակովի վրա, ով 8 անգամ դասալքություն էր կատարել, որից հետո տեղափոխվել էր Հայաստանի Հանրապետություն»:

Ըստ նրա՝ քաղաքացիական մասով բողոքի մերժումը համարում է իրավունքի և օրենքի խախտում` նկատի ունենալով այն հանգամանքը, որ կյանքի իրավունքի բարոյական վնասի փոխհատուցման իրավունք ունեն Ավետիսյանների ժառանգները և դա յուրաքանչյուր պետության պարտավորությունն է, որպեսզի ապահովվի համապատասխան մեխանիզմներ, որի արդյունքում անձը հնարավորություն ունենա կյանքի իրավունքի խախատման հետևանքով փոխհատուցում ստանալ:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարան էին դիմել Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանն ու տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանն ու Արթուր Սաքունցը: Ավելի ուշ ներկայացվել է Պերմյակովի հայտարարությունն այն մասին, որ հրաժարվում է բողոքից եւ չի ցանկանում ներկա գտնվել դատարանում: Արդյունքում Վերաքննիչ դատարանը քննել է տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները: Մի դեպքում խոսքը վնասի փոխհատուցման, մյուս դեպքում՝ գործի կրկնակի քննության մասին էր:

Հավելենք, որ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը մեղադրվում է հունվարի 12-ին Ավետիսյան ընտանիքի յոթ անդամների, այդ թվում` 1,8 տարեկան Հասմիկի և 6-ամսական Սերյոժայի սպանության մեջ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս