
Իրկուտսկում 33 մարդ է մահացել կեղծ «Բոյարիշնիկի» օգտագործումից հետո, փոխանցում է BBC-ն՝ հղում անելով Լենինի շրջանի դատախազին:
«33 մահացածից 6-ի դին հայտնաբերվել է Նովո-Լենինո միկրոշրջանում»,-հայտնել է դատախազը:
Միկրոշրջանի բնակիչներն օգտագործել են «Բոյարիշնիկի» (ալոճենի) էժան միջոցը՝ որպես ալկոհոլ:
Դատախազությունը, քննչական կոմիտեն, ոստիկանությունը, «Ռոսպոտրեբնադզորն» ու այլ ծառայությունները հետաքննում են տեղի ունեցածը:
Հաղորդվում է նաև, որ «Բոյարիշնիկ» վաճառողները ձերբակալվել են: