Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինչպես էր փորձում կանխել իր առաջին ասուլիսը: Դալլաքյանի խոսքով` ասուլիսի մասին հայտարարությունից հետո իրեն անընդհատ զանգահարել է Արմեն Գևորգյանը՝ փորձելով զրուցել իր հետ:
«Ամբողջ օրն Արմեն Գեւորգյանը զանգահարել է ինձ, ես չեմ պատասխանել նրա զանգերին եւ հասկացել եմ, որ նպատակը 2016 թվականի հոկտեմբերի 11-ի իմ ասուլիսը չեղարկելն է։ Այսինքն՝ ՀՀ նախագահը, որը գտնվում էր Նյու Յորքում, փորձում էր ինձ հետ կապվել, որպեսզի ես ասուլիս չանեմ, նա սարսափում էր իմ ասուլիսից», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: