ՀԱՊԿ առաջնորդները դեկտեմբերի 26-ին քննարկում կանցկացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ առաջնորդները դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում նիստի շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շուրջ քննարկում կանցկացնեն: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Կրեմլի մամուլի ծառայության տեղեկություններով՝  դեկտեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

«ՀԱՊԿ նիստի շրջանակներում Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները կքննարկեն կազմակերպության շրջանակներում դաշնակցային համագործակցությունը, ինչպես նաև ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքների, թմրանյութերի և զենքի անօրինական վաճառքի դեմ պայքարը»,-ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս