
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Իրկուտսկում «Բոյարիշնիկի» օգտագործումից հետո ավելի քան 30 մարդու մահվանը, փոխանցում է Lenta.ru-ն:
Պեսկովի խոսքով՝ դեպքը խորը ուսումնասիրություն և միջոցների կիրառում է պահանջում:
Նա նաև նշել է, որ դեպքի մասին տեղեկացվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Դա, անկասկած, դաժան ողբերգություն է»,-հավելել է նա:
Վերջին տվյալներով՝ թունավորման արդյունքում 33 մարդ է զոհվել: