«Հայաստանի իշխող վարչախումբը պատրաստվում է գալիք ընտրություններն էլ անցկացնել ՏԻՄ ընտրությունների սցենարով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին «ԱՆԻ» հյուրանոցի ՆԱԻՐԻ սրահում տեղի ունեցավ «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական հավաքը:

Հանդիպման գլխավոր թեման 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրությունների նկատմամբ «Նոր Ժամանակներ» կուսակցության դիրքորոշման հարցն էր: Կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հանգամանալից վերլուծության ենթարկելով ներկայիս ներքաղաքական պրոցեսների առանձնահատկությունները, համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխող վարչախումբը պատրաստվում է գալիք ընտրություններն էլ անցկացնել ՏԻՄ ընտրությունների սցենարով:

Արձանագրվեց, որ ծրագրվող սցենարով անցկացվելիք ընտրություններն էլ ավելի են վատթարացնելու Հայաստանի վիճակը բոլոր ուղղություններով և չեն նպաստելու երկրի զարգացմանը: Ակտիվի ժողովը վերահաստատեց, որ Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն:

Նկատի ունենալով քաղաքական դաշտում գնացող հստակեցման պրոցեսները, ստեղծվող նախընտրական դաշինքների ծրագրերը, Ակտիվի ժողովը նպատակահարմար գտավ 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրություններին ՆԺԿ մասնակցության հարցը քննարկել ավելի ուշ:

ՆԺԿ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ




Լրահոս