ԱՄՆ-ն Թուրքիային պարտք է 58.3 միլիարդ դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի արտաքին պարտատերերի ցանկում կա նաև Թուրքիան: Թուրքական «Akşam» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի ընդհանուր արտաքին պարտքը կազմում է 6 տրիլիոն դոլար:

Թուրքիան տիրապետում է 58.3 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ԱՄՆ պետական պարտատոմսերի: Դրանցից 23.6 մլրդ դոլար արժողությամբ պարտատոմսերը երկարաժամկետ են, 34.7 մլրդ դոլար արժողությամբ մասը՝ կարճաժամկետ:

Այսպիսով, Թուրքիան գրավում է 23-րդ տեղը այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը ֆինանսական պարտավորություններ ունի:
ԱՄՆ-ի ամենախոշոր պարտատերերն են Ճապոնիան (1.132 տրիլիոն դոլար), Չինաստանը (1.116 տրիլիոն դոլար), Իռլանդիան (271 մլրդ դոլար):

Նշենք նաև, որ ԱՄՆ-ի տարեկան ազգային եկամուտը կազմում է 18.5 տրիլիոն դոլար: Չնայած դրան՝ պետությունը ևս 14 տրիլիոն դոլարի ներքին պարտքեր ունի՝ բանկերին, ներդրումային հիմնադիրամներին, ապահովագրական ընկերություններին, կենսաթոշակային ֆոնդին և կենտրոնական բանկին:




Լրահոս