
Սիրիայում Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Էլիզաբեթ Հոֆֆը հայտնել է, որ Արևելյան Հալեպում մի քանի հազար մարդ է մնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հիշատակվում է 50 հազար մարդու մասին, սակայն չեմ կարծում, որ այդ թիվն այդքան մեծ է: Դեռևս Հալեպում է մնում մի քանի հազար մարդ: Կարծում եմ՝ մոտ օրերս իրավիճակը կկայունանա»,-ասել է նա:
Նա հավելել է, որ ԱՀԿ-ն մտադիր է մեծացնել հումանիտար աջակցությունը նրանց համար, ովքեր տարհանվել էին Արևելյան Հալեպից:
ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ տպավորված է Ռուսաստանի կողմից տրամադրված աջակցությամբ: