ՆԱՏՕ-ի Е-3А «ԱՎԱԿՍ» և Շվեդիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Ռուսաստանի ցամաքային և ծովային սահմանների մոտ հետախուզական թռիչքներ են իրականացրել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռները մոտեցել են Կալինինգրադի շրջանի սահմանին խնդիրների իրականացման համար: «ԱՎԱԿՍ»-ը հետևել է ռուսական տարածքներին՝ գտնվելով Լեհաստանի օդային սահմանին 9,5 հազար մ բարձրության վրա:
Կալինինգրադի շրջանի սահմանին է մոտեցել նաև շվեդական Gulfstream 4 ինքնաթիռը և հետախուզական թռիչք իրականացրել:
Փորձագետները նշում են, որ նման հետախուզական թիռչքները կապված են այն բանի հետ, որ վերջերս Կալինինգրադի շրջանում С-400 հակահրթիռային պաշտպանական համակարգեր տեղակայվեցին: