Սովորություններ, որոնք մինչ այժմ օգտակար ենք համարել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզանից յուրաքանչյուրն ունի սովորությունները, որոնք անհրաժեշտ են առողջությունը պահպանելու համար: Եվ եթե դրանցից մի քանիսն իսկապես անհրաժեշտ են, օրինակ, ուտելուց առաջ մրգերը լվանալը, ապա մյուսները կարող են վնասակար ազդեցություն ունենալ:

1. Մուլտիվիտամինների ընդունում

Մուլտիվիտամինների օգտագործումը չի նվազեցնում հիվանդությունների զարգացման ռիսկը և ոչ մի կերպ չի  անդրադառնում հիշողության և աշխատունակության վրա: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները:

2. Հակաբակտերիալ գելերի կիրառում

Դրանք իսկապես վերացնում են վիրուսներն ու բակտերիաները: Սակայն դա վերաբերում է այն միջոցներին, որոնք կազմում  60 % ալկոհոլ կա:

3. Նատրիումի գլուտամատ

Հետազոտությունները ցույց են տվել, որ տհաճ ախտանշանները, օրինակ, գլխացավը կամ սրտխառնոցն առաջանում են նատրիումի գլուտամատի պատճառով, սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե այդ նյութից մաքուր տեսքով առնվազն 3 գրամ ուտեք:

4. Օրգանիզմի մաքրում դետոքս դիետայի օգնությամբ

Դետոքս դիետաները խոստանում են օրգանիզմը մաքրել տոքսիններից: Սակայն մասնագետները պնդում են, որ առողջ օրգանիզմը հիանալի կարող է հաղթահարել այդ խնդիրն ինքնուրույն:

5. Օրգանական մթերքների օգտագործում 

Մի շարք երկրներում բացակայում է օրգանական մթերքներ օգտագործելու պահանջը: Այդ իսկ պատճառով մթերքների վրա «էկո» կամ «բիո» նշանները միայն մարքեթինգային քայլ է և երաշխիք չի հանդիսանում:

6. Միկրոալիքային վառարանից հրաժարումը

Իսկապես միկրոալիքային վառարանի օգտագործումը կարող է փչացնել մթերքի օգտակար հատկությունները, սակայն այդուհանդերձ անհրաժեշտ է տաքացնել գազօջախի կամ ջեռոցի մեջ: Իսկ որոշ դեպքերում միկրոալիքային վառարանը նույնիսկ շահավետ է ժամանակ չծախսելու առումով:

7. Անյուղ մթերքների օգտագործում

Անյուղ մթերքների մեջ մեծ քանակությամբ շաքար է պարունակվում, ինչը վնասակար է առողջության համար:




Լրահոս