Որ մասնագետներն են առավել պահանջված Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում առավել պահանջարկված են նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ զբաղվածության պետական գործակալության հրապարակած տվյալներից:

Մասնավորապես, պահանջված են դեղագետները, դեղագործները, ֆինանսների և առևտրի բնագավառի մասնագետները, դիզայներները, համակարգչային սարքավորումների սպասարկման մասնագետները, վաճառողները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, կարողները, դերձակները, ավտովերանորոգողները, ավտոէլեկտրիկները, էլեկտրիկները, վարորդները, փականագործները, եռակցողները, ֆրեզերագործները, ինչպես նաև տարբեր ոլորտներում բանվորական մասնագիտություններ ունեցողները:

Ըստ հրապարակած տվյալների. բարձրագույն կրթությամբ մասնագետների պահանջարկը ոլորտից ոլորտ տարբեր է, այսպես առավել բարձր պահանջարկ առկա է տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, սպասարկման ոլորտներում: Երևանում մեծ է ատամնաբույժների, իսկ մարզերում մշտապես առկա է բժշկական նեղ մասնագետների և դասավանդողների պահանջարկը:




Լրահոս