Արդեն հայտնել էինք, որ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Այգեստան թաղամասում հայտնաբերվել է 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը՝ կախված վիճակում, իսկ կողքին՝ մահճակալի վրա, երկու երեխաների դի:
Մեր թղթակցի փոխանցմամբ՝ իրավապահներն այս պահին քննարկում են դեռեւս միակ վարկածը՝ կինը խեղդամահ է արել իր երկու աղջիկ երեխաներին՝ 5 և 7 տարեկան, ապա՝ ինքնասպան եղել: Տանը ոչ հրդեհ է եղել, ոչ գազի արտահոսք:
Ներկայացնում ենք ArmLur.am-ի լուսանկարները՝ դեպքի վայրից
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի