Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի ապագան դեռևս անհայտ է: Էմերիի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2018 թվականը, սակայն ակումբում դժգոհ են իսպանացի մարզչի աշխատանքից և կարող են հեռացնել նրան:
«L’Equipe»-ը հայտնում է, որ Ֆրանսիայի չեմպիոնն Էմերիին պաշտոնանկ անելու դեպքում ստիպված կլինի նրան վճարել 10.5 մլն եվրո: Ֆրանսիայի առաջնության վերջին երեք խաղերում ՊՍԺ-ն երկու պարտություն է կրել և ոչ-ոքի խաղացել «Նիս»-ի հետ: