ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ՀՀԿ-ական փեսան՝ Արթուր Գեւորգյանը, այնքան է բացակայել ԱԺ-ի նիստերից, որ Աժ աշխատակիցները նրա նստելատեղն օգտագործում են որպես գրապահարան: 2017 թվականի բյուջեի նախագծի հաստափոր հատորները գեղեցիկ կերպով դասավորել էին նրա աթոռին:
ՀԱՐՑ. Եթե ծնողները կորցրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, ապա խնդրում եմ ասեք՝ երեխայի քաղաքացիության հարցն ինչպե՞ս է կարգավորվում:
Մանուշակ Գալստյան (48 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների՝ մինչեւ 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:
Եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, նրանց՝ մինչեւ 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, եւ առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց՝ մինչեւ 14 տարեկան երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ կենսաթոշակ ձեւակերպելու համար:
Նվարդ Հայրապետյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող մարմին:
Այսպես՝ տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի՝
1) դիմումը.
2) անձը հաստատող փաստաթուղթը.
3) հանրային ծառայությունների համարանիշը.
4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում՝ uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).
5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաuտանյաց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում՝ Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքը աշխատավարձի չափի մաuին՝ ըuտ տարիների եւ ամիuների.
6) լուuանկար (4 x 6 uմ չափսի):
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:
Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին՝ նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը: