Հանրապետության հրապարակում վառվեցին նույն դիզայնով զարդարված գլխավոր տոնածառի լույսերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում հանդիսավոր կերպով վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Հանրապետության Հրապարակի լուսերը վառվեցին առանց արարողության: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որն ամեն տարի պաշտոնական արարողության ժամանակ սեղմում էր գլխավոր տոնածառի լույսերը միացնող խորհրդանշական կոճակն, այս տարի հրապարակում չէր, այլ գտնվում էր Ազատության հրապարակում, որտեղ հեքիաթային սառցե քաղաք է կառուցվել:

Ուրախ և տոնական տրամադրությունների ֆոնի, սակայն, պետք է նկատենք, որ 2009 թվականից ի վեր Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառը նույն տեսքն ու զարդարանքն ունի: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Երևանի քաղաքապետը ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն էր: Փաստորեն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ չի շտապում փոփոխել նախկին քաղաքապետի օրոք եղած ամանորյա զարդարանքները և դիզայնը:




Լրահոս