ArmLur.am-ի տեղեկություններով ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին պատկանող Reebok սպորտային ակումբը սկսել է ակումբային քարտերի վաճառքը: Սա այն դեպքում, երբ ակումբի կառուցման աշխատանքները դեռ չեն ավարտվել: Ավելին, լուրեր կան, որ Գեւորգյանները ակումբը ամբողջությամբ կառուցելու համար բավարար միջոցներ չունեն:
Ըստ շրջանառվող լուրերի, պատգամավոր Գևորգյանը փորձել է մարզակումբի շինարարությունն ավարտին հասցնելու համար վարկ վերցնել, սակայն բանկերը, տարբեր պատճառներով, նրան գումար չեն տրամադրել:
Նկատենք, որ ակումբային քարտերի վաճառքը հասարակության շրջանում անվստահություն է առաջացրել: Ինչո՞ւ, որովհետեւ քարտը վաճառում են, բայց «Թայգր գրուպ» ընկերությունը դեռ համալիրի կառուցման խոստումը չի կատարել:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ կառավարությունը հարկային արտոնություն էր տրամադրել «Թայգր գրուպ»- ին՝ մարզասրահի համար ներմուծվող գույքի համար:
Փաստորեն, Ռուբեն Գևորգյանը ևս փորձում է Գագիկ Ծառուկյանից հետ չմնալ. պարզապես իր մոտ Ծառուկյանի «Մուլտի լեոն»-ը փոխարինվել է վագրային կերպարով՝ «Թայգր գրուպ», իսկ համալիրն էլ չի ձգում Ծառուկյանի կառուցած գիգանտին:
Արփինե Թովմասյան