Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Անկարայում սպանվել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կարլովը: Ռուսական եւ թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղեկություններ կան, որ դեսպանից բացի տուժել է եւս երեք քաղաքացի: Ամեն բան տեղի է ունեցել «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի ժամանակ: Դահլիճ է ներխուժել զինված տղամարդը եւ կրակահերթ արձակել: Ըստ լուրերի՝ չի բացառվում, որ հանցագործը ՌԴ դեսպանի վրա հարձակումից մոտ 45 րոպե հետո է ոստիկաններին հաջողվել վնասազերծել զինված անձին։ Ոստիկանների հետ բախման հետեւանքով տղամարդը սպանվել է:
Տեսախցիկը ֆիքսել է սպանության պահը: