ՌԴ ԱԳՆ-ն և Կրեմլը մեկնաբանել են Թուրքիայում ռուս դեսպանի սպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Անկարայում մահափորձից հետո մահացել է Թուրքիայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովը:

Դեպքին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ն և Կրեմլը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է կատարվածի մասին և ակնկալում է լսել ՌԴ ԱԳՆ-ի և հատուկ ծառայությունների ղեկավարների զեկույցը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը կոնտակտի մեջ է թուրք պաշտոնական անձանց հետ:

Ավելի վաղ համացանցում էր հայտնվել ռուս դեսպանի սպանության պահը:




Լրահոս