Ինչ է հայտարարել զինված երիտասարդը` ՌԴ դեսպանին սպանելուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ ՌԴ դեսպանի վրա կրակած անձը «Ալահ Աքբար է» կանչել ու նշել, որ սա վրեժ է Հալեպի համար:

«Ալահ Աքբար։ Հալեպը մի մոռացեք, Սիրան մի մոռացեք։ Մինչ մեր քաղաքները անվտանգության մեջ չեն, դուք էլ անվտանգության համը չեք տեսնի։ Ինձ այստեղից միայն մահը կտանի։ Այդ բռնությունների մեջ ով որ փայ ունի, բոլորն էլ հատ-հատ հաշիվ են տալու»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է, որ դեսպան Կառլովը զոհվել է: Նշենք, որ տեղի ոստիկանները ոչնչացրել են նաև դեսպանին սպանած երիտասարդին: Վերջինիս ինքնությունը դեռևս բացահայտված չէ:




Լրահոս