Թուրքիայում ռուս դեսպանին սպանած անձը, ով սպանությունից հետո ոչնչացվել է, ոստիկանության նախկին աշխատակից Մևլյութ Մերտ Ալթընթաշն է: Նա ազատվել էր աշխատանքից երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո: Այս մասին հայտնում է HaberTurk-ը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ռուս դեսպանին սպանած տղամարդը որպես ոստիկան աշխատում էր Անկարայում:
Նա ներխուժել էր սպանության վայր ոստիկանի համազգեստով:
Ավելի վաղ հաղորդվել է, թե ինչ է հայտարարել զինված երիտասարդը դեսպանին սպանելուց հետո: