Գագիկ Ծառուկյանը «Ծառուկյան դաշինք»-ով կներկայանա՞. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 3-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ի պատասխան իր առանձնատան առջեւ հավաքված քաղաքացիների՝ վերադարձի կոչին, հայտարարեց. «Մոտ օրերս իմ հայտարարությունը կլսեք, իմ մասնակցությունը լինելու է, թե ինչ մասշտաբի, ինչ կարգավիճակով, մոտ օրերս կլսեք»:

Նրա այս խոսքերից անցել է 17 օր: «Ժողովուրդ» օրաթերթը Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեց պարզել՝ ինչն է ուշացման պատճառը. «Հստակ ժամկետներ չեն նշվել, ինչպես պարոն Ծառուկյանը խոստացել է՝ առաջիկայում հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»: Ըստ ամենայնի, հայտարարության ուշացումը պայմանավորված է ինչ-ինչ հստակեցումների անհրաժեշտությամբ: ԲՀԿ-ում խոսակցություններ կան, որ Ծառուկյանը, հնարավոր է, վերադառնա ոչ թե պարզապես միայն կուսակցության նախագահ, այլ ներկայանա դաշինքով, օրինակ՝ «Ծառուկյան դաշինք»՝ միավորելով ահել-ջահել մի քանի ուժերի: Այս մասով Ի. Տոնոյանը դժվարացավ պատասխանել. «Անկեղծ ասած, նման տեղեկության չեմ տիրապետում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս