ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Անկարայում ամերիկյան դեսպանատան ուղղությամբ հնչած կրակոցների մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցչին:
«Զինված անձը հարձակում է գործել դեսպանատան վրա, կրակ է բացել, բարեբախտաբար, տուժածներ չկան»,-հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են կրակ բացած անձին, ներկա պահին հետաքննություն է անցկացվում: