«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն օրեր առաջ 550 հատ շնորհավորական բացիկներ է պատվիրել «Հայրապետ հրատարակչություն» ընկերությունից։ Բացիկներից յուրաքանչյուրի արժեքը 1800 դրամ է, իսկ կառավարությունը վճարելու է ընդհանուր 990 հազար դրամ։
Կառավարությունը բացիկներն ամենայն հավանականությամբ ձեռք է բերում ՀՀ պաշտոնյաներին՝ նախարարներին, պատգամավորներին և այլոց ամանորյա շնորհավորանքներ հղելու համար։ Ի դեպ, այս օրերին ՀՀ բոլոր գերատեսչությունները նախարարությունները. Ազգային ժողովը և այլ կառույցներ նույնպես նմանատիպ ծախսեր են անում՝ իրենց սուղ բյուջեից հարյուր հազարավոր դրամների բացիկներ ձեռք բերում և իրենց գործընկերների կամ տարբեր պաշտոնյաների նոր տարին շնորհավորում։ Օրինակ, Հանրային հեռուստաընկերությունը 500 հատ շնորհավորական բացիկ է պատվիրել ընդհանուր 100.000 դրամ արժողությամբ։
ՀՀ Քաղծառայության խորհուրդը մոտ 480 հազար դրամ է հատկացրել տոնական շնորհավորանքների և օրացույցերի համար։ Այդ բացիկները սովորաբար կուտակվում են պաշտոնյաների սեղաններին, այնուհետև դեն շպրտվում մեր սուղ բյուջեի պայմաններում դառնալով շռայլ ծախս»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։