ՀԾԿՀ-ի նախընտրական «քարոզչությունը». փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը չնչին չափով կնվազի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին որոշում կկայացնի, ըստ որի՝ 2017 թվականի փետրվարի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1 դրամ 22 լումայով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 0,38 կՎ եւ ցածր լարմամբ սնվող սպառողների, այդ թվում` բնակչության համար ցերեկային սակագինը 1 կվտ-ի համար կդառնա 44 դրամ 98 լումա, գիշերայինը՝ 34 դրամ 98 լումա:

Նկատենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից բնակչության համար էլէներգիայի գործող ցերեկային եւ գիշերային սակագները նվազեցվել էին 2.58 դրամով: Ի դեպ, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար ցերեկային սակագինը կսահմանվի 40 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 30 դրամ: Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ ՀԾԿՀ-ն նախընտրական քարոզչություն է իրականացնում իշխող ռեժիմի համար՝ սիմվոլիկ նվազեցումներ անելով, եւ չի բացառվում, որ գալիք ընտրություններից հետո էլէներգիայի եւ գազի սակագները կրկին բարձրացվեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս