«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն որոշել է նախընտրական ցուցակում տեղ հատկացնել նաեւ ազգային փոքրամասնություններին՝ ցուցակում մեկ տեղ հատկացնելով ազգությամբ եզդի մեկ հոգու։
Մեզ հասած տեղեկություններով՝ այդ հարցով ՀՀԿ-ականները դիմել են հանցագործ աշխարհում հայտնի «Շամս» մարդասիրական ՀԿ պատվավոր նախագահ Ջնդի Ամարյանին, ՀՀԿ ցուցակի համար թեկնածու առաջարկելու խնդրանքով։
Նշենք, որ քրեական մի գործով Ջնդի Ամարյանը այս տարվա ապրիլի 2-ից կալանավորվել էր։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց, եւ այժմ իշխանություններն ակնկալում են վերջինիս աջակցությունը՝ արժանի ԱԺ պատգամավորի թեկնածուին, եւ եզդիների ձայները հօգուտ ՀՀԿի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: