Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կարող է զրկվել Թուրքիայում խոշոր ակտիվներից, գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ դա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ կասկածանքով ազգայնացրել են Akfel Holding -ը՝ երկրում գազային խոշոր ընկերությունը, որում մասնաբաժին ունեն «Գազպրոմ»-ն ու «Գազպրոմբանկ»-ը:
Ինչպես նաև «Գազպրոմ»-ը մինորիտար բաժնետեր է Akfel Holding -ում:
Պարբերականի տեղեկություններով՝ դեկտեմբերի 2-ին թուրքական իշխանություններն ամբողջությամբ փոխեցին Akfel Holding-ի տնօրենների խորհրդին: «Մեզանից խլեցին Թուրքիայում ամենաարդյունավետ և ամենաշահութաբեր ռուսական գազ վաճառողին»,-ասել է «Գազպրոմ»-ին մոտ կանգնած աղբյուրը:
Հաղորդվում է, որ երկու ընկերությունները հրաժարվել են մեկնաբանություններ տալ: