Դեկտեմբերի 20-ի գիշերը Մոսկվայում Բալակլավսկի պողոտայի իր բնակարանում մահացած է հայտնաբերվել ՌԴ ԱԳՆ լատինաամերիկյան դեպարտամենտի ղեկավար Պյոտր Պոլշիկովը, փոխանցում է ՌԵՆ ՏՎ-ն:
Հաղորդվում է, որ տղամարդու մարմնի մոտ տրավմատիկ հրացանի փամփուշտներ են հայտնաբերվել: Մարմնի վրա հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել:
Նշվում է նաև, որ ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանել տվյալ տեղեկատվությունը: