Թուրքիան և Ռուսաստանը ռուս դեսպանի սպանությունը համատեղ կհետաքննեն, գրում է NTV-ն: Անկարայում կաշխատեն ռուս քննիչները: Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ երկու երկրների համապատասխան գերատեսչությունները միավորել են ջանքերը:
Ռուսական աղբյուրները հայտնում են, որ 22-ամյա Մևլյութ Մերթ Ալթընթաշը, ով ոստիկանության նախկին աշխատակից էր, մենակ չի գործել, նրան առնվազն 2 մարդ է օգնել: Այժմ փնտրում են ահաբեկչի համախոհներին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հատուկ ծառայությունները բերման են ենթարկել հանցագործի մորը, հորն ու քրոջը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ սպանությունը սադրանք է անվանել: