ՀՀ քաղաքական կյանքում միշտ փորձում են դիրքավորվել նախկին պաշտոնյաներ. Արմեն Աշոտյանը` Սեյրան Օհանյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարծում եմ մամուլը երկար եփեց այս գործընթացը, ուստի այստեղ անակնկալ դիտարկել պետք չէր: Ուզում եմ ասել, որ ցանկացած պարագայում, ունենալով հարգանք նախկին գեներալի անցած քաղաքական, մարտական, ռազմական և մարդկային ճանապարհի հանդեպ, և ունենալով նաև մարդկային հարաբերությունների ինձ համար ջերմ ու գնահատելի պաշար, այնուհանդերձ պետք է մի բան փաստեմ, որ, լինելով քաղաքականության մեջ ոչ թե մեկ օր, այլ արդեն 15 տարի, ՀՀ քաղաքական կյանքում միշտ փորձում են դիրքավորվել նախկին պաշտոնյաներ, նախկին նախագահներ:

Այսօր ՀՀԿ ամփոփոիչ ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Սեյրան Օհանյանի քաղաքականություն վերադառնալուն: Նա նաև հավելեց, որ այդ մարդիկ լուրջ արդյունքներ չեն գրանցում, բայց ինչ-որ տեղ կարողանում են զբաղեցնել քաղաքական արևի  տակ:




Լրահոս